ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրանն անցել է կանխարգելիչ գործողությունների

Իրանն անցել է կանխարգելիչ գործողությունների
13.07.2026 | 12:07

Իրանի նոր մարտավարությունը ավելի համարձակ դրսևորումներով է աչքի ընկնում։ Օրինակ, հարվածներ երկու այլ երկրների, տվյալ դեպքում՝ Իրաքի և Քուվեյթի միջև անցակետերին։ Սա խոսում է այն մասին, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ չեզոքացնելու բոլոր կետերը, որոնք կարող են վտանգ ներկայացնել։ Նավթային հորատման կայաններին հասցվող հարվածները ևս խոսում են այն մասին, որ այս անգամ բոլորովին նոր մարտավարություն է կիրառվում։

Քուվեյթում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաները գտնվել են ԻՀՊԿ-ի թիրախում։

Վստահ եմ՝ Իրանն ունի հետախուզական տվյալներ, որ Քուվեյթից սահմանային ճանապարհով Իրաք են տեղափոխվում ցամաքային զորքեր, որպեսզի Իրանի դեմ ցամաքային գործողություններ սկսեն, դրա համար անցել է կանխարգելիչ գործողությունների՝ թիրախավորելով Քուվեյթ-Իրաք անցակետերը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2525

Մեկնաբանություններ